Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Ինչպես ապրել մինչև 100 տարեկան

Ինչպես ապրել մինչև 100 տարեկան

Մինչև 100 տարեկան ապրելու համար ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս գիտակցաբար դուրս գալ հարմարավետության գոտուց, այսինքն` զբաղվել նրանով, ինչը որևէ իմաստով անհարմարություն է պատճառում: Նրանք պնդում են, որ պետք է գրել ոչ գերիշխող ձեռքով, լսել ոչ հաճելի երաժշտություն: Իբր, հենց դրանում է երկարակեցության գաղտնիքը: 

 

Փորձագետներն այլ խորհուրդներ ևս տվել են: Առաջին հերթին` անպայման պետք է ինչ-որ կարմիր բան ուտել: օրինակ` կարմիր պղպեղն ավելի շատ վիտամին С է պարունակում, քան նարինջը, բազուկն օգնում է թուլացնելու արյունատար անոթները, լոլիկը հարուստ է լիկոպինով` հզոր հակաօքսիդանտով, որը կարող է պաշտպանել քաղցկեղից, սրտի հիվանդություններից և այլ առողջական խնդիրներից, հայտնում է raut.ru-ն:

 

Հասարակական զուգարաններ այցելելիս չարժե բռնել դռան բռնակից, քանի որ սովորաբար դա է ամենակեղտոտ տեղը, որի վրա շատ միկրոբներ են լինում: Հաջորդ խորհուրդը` օրական մեկ բաժակ թեյ խմել: Այն նվազեցնում է սթրեսի հորմոնների քանակն ու 28 տոկոսով մեծացնում սրտի նոպայից հետո ողջ մնալու հնարավորությունը: 

 

Արժե նաև մեկ ժամ ավել քնել: Դա բավարար է վեց շաբաթում արյան ճնշումն իջեցնելու համար: Եթե ընկերը տառապում է ճարպակալությամբ, մեծ է հավանականությունը, որ դուք էլ կունենաք այդ հիվանդությունից, ուստի առողջ ընկերներ ընտրեք: Երկար ապրելու համար օգտակար է կաթ խմելը: Այն արդյունավետ հակաբորբոքիչ միջոց է:

 

Սեքսով պետք է զբաղվել ամենաքիչը շաբաթը երկու անգամ: Շաբաթական 2 անգամ սեքսը 2 տարվա կյանք է ավելացնում: Դա ամեն օր անելու դեպքում կյանքի տևողությունը կավելանա մինչև 8 տարով: 

 

Ի վերջո, պարզապես անհրաժեշտ է վիճել զուգընկերոջ հետ, որպեսզի բացասական զգացումները դուրս գան:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ